Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՅՈԹԸ
11.03.2011
ՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՅՈԹԸ
<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջին համապատասխան հանրապետությունում սկսվել է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ Տավուշի մարզից հայտագրված և վերապատրաստում անցած 32 հավակնորդից 17-ը դպրոցների տնօրեններ են, մնացած 15-ը` դպրոցների ուսմասվարներ և ուսուցիչներ: 2011թ. մարտի 11-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար քննական գործընթաց անցած 11 հոգուց հավաստագիր կստանան 7-ը, որը ուժի մեջ կլինի 5 տարի: Անհաջողության մատնված և քննական գործընթացը չհաղթարած մանկավարժներին թույլատրվում է ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերը: Հավաստագրման գործընթացը կշարունակվի մինչև 2011թ. օգոստոսի 1-ը, որին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր դպրոցների տնօրենները: