Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության նոր պայմանագիր

03.03.2011

             Համագործակցության նոր պայմանագիր

   Մարտի 3-ից 7-ը  ՀՀ  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Ֆրանսիայի  Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ  Պատրիկ Դևեջյանի հրավերով գտնվելու է Ֆրանսիայում:  Այցի հիմանական նպատակն է Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագրի ստորագրումը, որին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի կունենա  մարտի 4-ին :Ըստ պայմանագրի, կողմերը` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի  մարզը, համաձայնության են գալիս համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական կայուն զարգացման:

  Տեղեկացնենք, որ 2010 թվականի մայիսին  Օ դը Սենի նահանգի   պատվիրակությունը  գլխավոր խորհրդի նախագահ  Պատրիկ Դևեջյանի գլխավորությամբ եղել է  Տավուշի մարզում, ծանոթացել մարզի հիմնախնդիրներին: Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում  ստորագրվել է  համատեղ նկատառումների հուշագիր, համաձայն որի Օ դը Սենի նահանգի ֆինանսավորմամաբ մարզում արդեն իրականացվել են որոշակի գյուղատնտեսական ծրագրեր: Հիշեցնենք նաև , որ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մարզի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը գյուղական համայնքներում մասնակցել է իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեկնարկին:

  Մարտի 4-ին Ֆրանսիայում ստորագրվելիք  պայմանագիրը  նպատակ ունի շարունակել   Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57