Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մաքսազերծման համար տրամադրվում է վարկ

03.03.2011

                       Մաքսազերծման համար տրամադրվում է վարկ 

 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի 161-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում շահագործվող մինչև 2005 թվականի արտադրության և մինչև 5 մլն դրամ արժողությամբ արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար տրամադրվում է արտոնյալ / առանց տոկոսադրույքի/ վարկ:

  Տավուշի մարզպետարանում սկսվել է տրանսպորտային միջոցների հաշվառման, վարկի ձևակերպման, պայմանագրերի կնքման  նախնական  գործընթացը:  Պայմանագրերի կնքումն ապահովելու նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:

 Ընդհանուր,մարզի համայնքների կողմից տրված տեղեկատվության համաձայն/որը ընթացքում ավելանում է/, արտասահմանյան պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների թվը  կազմում է 573: Մաքսային կոմիտեի կողմից սահմանված ձևին համապատասխան ճշգրտված 454 տրանսպորտային միջոցների ցանկը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտե ավտոմեքենաների իրական արժեքների որոշման համար: Արդեն մարզպետարան են ներկայացվել 352 տրանսպորտային միջոցների  իրական արժեքները, և գործընթացը շարունակվում է:

   Տրանսպորտային միջոցների հաշվառման և ձևակերպումների գործընթացը սկսելու համար Տավուշի մարզպետարանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով հայտարարություններ են տրվել: 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57