Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՆՈՔԱՎԱՆ

24.02.2011

                                              ԵՆՈՔԱՎԱՆ

    Լույս է տեսել մեր հայրենակից Ռուբեն Սիմոնյանի  <Ենոքավան> գիրքը, որը տպագրվել է Ենոքավանի արժանավոր ու նվիրյալ զավակ, ճանաչված բժիշկ Վազգեն Մարգարյանի հովանավորությամբ: Այսօր արդեն մի շարք հնագիտական աշխատությունների հեղինակ Ռուբեն Սիմոնյանն այս անգամ անդրադարձել է Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկի`Ենոքավան դարձած Քրդեւանի բնությանը, հնագիտությանը, պատմությանն ու բանահյուսությանը: Գիրքն սկսվում է <Մուտքով>, որի համար որպես բնաբան է ընտրվել Պարույր Սեւակի հանճարեղ միտքը. <Ով  պատմություն ունի, չի կարող հետ չնայել>: Այստեղ հեղինակը ընթերցողին է ներկայացնում իր մտորումներն ու փիլիսոփայական խոհերը  Տիրոջ արարչագործության, հավերժականի ու այդ հավերժականի շղթայում մարդ արարածի ստեղծածի ու թողածի մասին: Գրողի շուրջ մեկամյա ջանադիր աշխատանքի արգասիք այս աշխատությունը տեղեկատվական մի հիանալի աղբյուր է գյուղի անցյալի ու ներկայի, անցած ճանապարհի, նրա հանրաճանաչ ու շարքային մարդկանց մասին: Այս առումով այն կարելի է մի յուրատեսակ գրական հուշարձան համարել <ի պատիվ համայնքի անցած ու ներկա սերունդների ու հարախոս հիշատակարան աշխարհ գալիք ենոքավանցիներին>: Այնուհետեւ, գյուղի աշխարհագրական բնութագիրը տալուց հետո, հեղինակն անցել է պատմական ու մշակութային հուշարձանների նկարագրությանը, ներկայացված են Ենոքավանի անվանի զավակները, ովքեր հասել են մինչեւ համաշխարհային ճանաչման, ինչպես, օրինակ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Մուսայելի Մկրտումյանը, ով այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Ներկայացված են գյուղի արհեստավորներն ու վարպետները, նրանց ավանդական զբաղմունքները, արցախյան գոյամարտի հերոսները:  Գիրքը արժեւորվում է նաեւ տեղի գեղեցիկ ու հյութեղ բարբառով այդտեղ զետեղած բանահյուսական գործերով: Իր ընդգրկումով ու համապարփակ տեղեկատվությամբ աշխատությունը կարելի է  փոքրիկ հանրագիտարան անվանել Տավշո աշխարհի Ենոքավան անվանմամբ մի յուրահատուկ ու գողտրիկ անկյան մասին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10