Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշակոթող` հաղթանակցի ազատամարտիկների հիշատակին

21.02.2011

 Հուշակոթող` հաղթանակցի ազատամարտիկների  հիշատակին

    Մարտին Թեւանյան, Մանվել Քեշիշյան, Գարեգին եւ Վահագն Շառոյաններ.  ահա այն 4 անունները, որ գրված են Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում փետրվարի 20-ին հանդիսավորությամբ բացված  հուշակոթողին: Բազալտե խաչքարով հուշակոթողն այսուհետ լուռ կհավերժացնի հաղթանակցի զոհված ազատամարտիկների հիշատակը:

  Նրանք բոլորն  ընկել են հերոսի մահով: Մարտին Թևանյանը, որ <Հաղթանակ> ջոկատի հրամանատարն էր, զոհվել է 1990 թվականին մարզի սահմանագորտում,  Մանվել Քեշիշյանը 1993-ին `ընկնելով ծուղակի մեջ և  իր վրա վերցնելով կրակը, փրկեց ընկերների կյանքը: Հայր և որդի Գարեգին ու Վահագն Շառոյանները նույնպես ընկան թշնամու գնդակից. հայրը  1992 թվականի սեպտեմբերին` Վաղուհասի  պաշտպանության դիրքերում, որդին` 2002-ին` Կոթիի  դիրքերում, ադրբեջանցի դիպուկահարի կրակից:

  Հուշարձանի բացման համար էլ հենց ընտրվել էր Վահագնի ծննդյան օրը: Նա պիտի դառնար 33 տարեկան:

  Հուշարձանի կառուցման նախաձեռնությունն ու ֆինանսավորումը  հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանինն է:

  Հուշարձանի բացմանը ներկա էին  Տավուշի մարզպետարանի,  մարզի համայնքների ներկայացուցիչներ, երկրապահներ: Խաչքարն օծվեց Տավուշի մարզի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանի կողմից:

 

  

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23