Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուշակոթող` հաղթանակցի ազատամարտիկների հիշատակին
21.02.2011
Հուշակոթող` հաղթանակցի ազատամարտիկների հիշատակին
Նրանք բոլորն ընկել են հերոսի մահով: Մարտին Թևանյանը, որ <Հաղթանակ> ջոկատի հրամանատարն էր, զոհվել է 1990 թվականին մարզի սահմանագորտում, Մանվել Քեշիշյանը 1993-ին `ընկնելով ծուղակի մեջ և իր վրա վերցնելով կրակը, փրկեց ընկերների կյանքը: Հայր և որդի Գարեգին ու Վահագն Շառոյանները նույնպես ընկան թշնամու գնդակից. հայրը 1992 թվականի սեպտեմբերին` Վաղուհասի պաշտպանության դիրքերում, որդին` 2002-ին` Կոթիի դիրքերում, ադրբեջանցի դիպուկահարի կրակից:
Հուշարձանի բացման համար էլ հենց ընտրվել էր Վահագնի ծննդյան օրը: Նա պիտի դառնար 33 տարեկան:
Հուշարձանի կառուցման նախաձեռնությունն ու ֆինանսավորումը հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանինն է:
Հուշարձանի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, մարզի համայնքների ներկայացուցիչներ, երկրապահներ: Խաչքարն օծվեց Տավուշի մարզի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանի կողմից: