Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն իր մարզային աշխատանքային այցերը սկսել է Տավուշից

16.02.2011

 ՀՀ  գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն  իր մարզային աշխատանքային այցերը սկսել է Տավուշից

 
 
    ՀՀ  գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն  իր մարզային աշխատանքային այցերը սկսել է Տավուշից:  Փետրվարի 15-ին նրա ղեկավարած  աշխատանքային խումբը, որի կազմում, բացի գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից,  ընդգրկված էին նաև ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, Հանրային խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Թադևոսյանը, ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
   Հանդիպումը Տավուշի մարզպետարանում էր, մասնակցում էին  մարզի համայնքների, գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:  
  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համառոտ ներկայացրեց նախորդ տարվա գյուղատնտեսության բնագավառում գրանցված տվյալները, վերջին տարիներին ոլորտում հանդիպող  խոչընդոտները, խնդիրները , նաև` ձեռքբերումները: Նշվեց, որ մարզում 2011 թվականին կշարունակվի օրգանիկ այգիների հիմնումը, կկատարվի գարնանացան, հատկապես, որ ՀՀ կառավարության կողմից այս տարի իրականացվում է գարու սերմացուի տրամադրման ծրագիրը, որը սոցիալական ուղղվածություն ունի և կխթանի աշնանացանի ժամանակ դեռևս բաց մնացած  տարածքները մշակելի դարձնելու գործին: Մարզպետը կարևորեց նաև եգիպտացորենի արտադրության ընդլայնման խնդիրը` համարելով այն մարզի համար հեռանկարային գյուղատնտեսական կուլտուրա: Նշվեց մարզի ոռոգման համակարգում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին, միևնույն ժամանակ ներկայացվեցին այն նախագծերը, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն:
  Մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց գյուղատնտեսության նախարարությանը կառավարությանն արված առաջարկին արձագանքելու և ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման՚ ծրագրում ՙԱրոտների կառավարման և անասնապահության զարգացման՚ ծրագիրն ընդգրկելու համար, որը կիրականացվի 2011 թվականից:  Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացումը մեծապես կապված է հենց անասնապահության զարգացման  հետ:
  Նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ պատահական չէր Տավուշի մարզի ընտրությունն առաջին այցի համար: Սա բազմաճյուղ վերամշակում ունեցող մարզ է և իր ուրույն տեղն ունի հանրապետության գյուղատնտեսության մեջ: Նախարարը ընդգծեց, որ գյուղատնտեսության նախարարության լավագյուն գործընկերներն այսուհետ պետք է լինեն մարզպետարանները, ու պատահական չէ, որ նրա առաջին հանդիպումները եղել են մարզպետների, մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ, իսկ նախարարության մարզային կառույցներին խիստ հանձնարարական է տրվել ամենօրյա աշխատանք ապահովել մարզպետարանների հետ: Նշվեց, որ լուրջ կառուցվածքային փոփոխությունների փաթեթ է պատրաստվում ԳԱՄԿ-երի համար, պատրաստվում են նաև մի շարք օրենքների նախագծեր, հատկապես գյուղատնտեսության զարգացման օրենքի ընդունմանն  ուղղված: Նախարարն ընդհանուր առմամբ կանգ առավ այն քաղաքականության վրա, որն այսուհետ որդեգրելու է գյուղատնտեսության նախարարությունը:
  Այնուհետև գերատեսչության վարչությունների պետերն ու ԾԻԳ-երի ղեկավարները  ըստ համապատասխան ճյուղերի ներկայացրին Տավուշի մարզում իրականացվող և  նախատեսված  ծրագրերը: Եղան նաև առաջարկներ, հարցեր մարզի համայնքների և հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից:
  Գյուղտնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար և որպես ակտիվ համագործակցության առաջին դրսևորում, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համակարգչով պարգևատրեց Նորաշենի համայնքապետարանին: 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10