Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ

14.02.2011

 

 
           Քննարկում ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ 
 
 Ինչպես արդեն տեղեկացրել ենք , փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ  անցկացվեց  խորհրդակցություն, որը  քննարկեց ՙՀՀ Տավուշի մարզի 2009-2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի՚ կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՏԿ նախարարության եւ  Տավուշի մարզպետարանի ղեկավար կազմը: 
 
 Հաշվետվությամբ հանդես եկավ և  ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Զեկուցվեց, որ մարզի զարգացման ծրագրով 2010թ. իրականացվել են 6,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 5,5 մլրդ դրամի դիմաց: 
 
Ծրագրի կատարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար համարվեց: Փոխվարչապետը նշեց, որ Տավուշի եւ Գեղարքունիքի զարգացման ծրագրերը նամանատիպ առաջին ծրագրերն են, որոնք կավարտվեն այս տարի, եւ դրանց իրականացման փորձը հաշվի կառնվի ինչպես նոր ծրագրերի մշակման, այնպես էլ ընթացքում գտնվողների իրականացման գործընթացում: 
  Մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ արդեն ստեղծվում են աշխատանքային խմբերը հաջորդ եռամյա ծրագիրը կազմելու նպատակով: 
 
 Խորհրդակցությանն անդարադարձ եղավ անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի պատշաճ իրականացամանը: Ներկայացվեցին մարզում այդ ոլորտում ընթացող աշխատանքները, ինչպես   նաեւ համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: 
Նշվեց, որ այն համայնքներում, որոնց բյուջեներում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները, ինչպես նաեւ պլանային ցուցանիշներն ավելի պակաս են, քան նախորդ տարի, բյուջեների վերանայման խնդիր կառաջանա: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց առաջարկել նմանատիպ բյուջեներ ունեցող համայքների ղեկավարներին վերանայել դրանք` ներառելով սեփական եկամուտների բազային ցուցանիշները ողջ ծավալով եւ ապահովել նախորդ տարվա պլանային մակարդակը: 
 
Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող եւ այլ հարցեր: 
 
Ա. Գեւրոգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանի հետ քննարկեց նաեւ Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Համայնքի ղեկավարին առաջարկվեց սահմանաված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին` գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար: 
 
Փոխվարչապետն այցն ավարտեց Հաղարծին համայնքում, որտեղ ծանոթացավ ՏԻՄ-երի կողմից զինապարտների հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաեւ համայնքային գրքերի (որոնցում գրանցվում են ընտանիքների կազմի եւ գյուղացիական տնտեսությունների մասին տվյալները) վարման ընթացքին: Ա. Գեւորգյանին ներկայացվեցին նաեւ համայնքային գույքի եւ հողի բազաների վարման էլեկտրոնային եւ համայնքային ավտոմատացված տեղեկատվական համակարգերը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03