Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներդրվել է երեխայի առողջության պետական հավաստագիրը

14.02.2011

                 Ներդրվել է երեխայի առողջության պետական հավաստագիրը

  
   Առողջապահության համակարգի նորամուծություններից է տարեսկզբին մեկնարկած  երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը: Ծրագրի իրականացմամբ կապահովվի երեխաների հիվանդանոցային սպասարկման ծառայությունների իրական մատչելիությունը և կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը: Մինչ գործընթացն սկսելը առողջապահության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն մարզի 0-7 տարեկան երեխաների քանակի մասին: Առաջիկա ամիսների համար արդեն ստացվել է 3400 հավաստագիր, որից 260-ը տրվել է հիվանդանոցային բուժհաստատություններին` նորածիններին հատկացնելու նպատակով, իսկ մնացած մասը տրամադրվել է ամբուլատոր պոլիկլինիկական օղակին` երեխաների հիվանդանոցային բուժումը անվճար ապահովելու համար: Ըստ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդման,  բոլոր բուժհաստատություններում բնակչության հետ տարվել են իրազեկման համապատասխան աշխատանքներ, փակցվել են նախարարության և մարզպետարանի թեժ գծի հեռախոսահամարները: Հավաստագրի ներդրման օրվանից մինչ օրս բնակչության կողմից որևէ բողոք չի արձանագրվել: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10