Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատանի շախմատիստը որոշել է մարզվել հայրենիքում

10.02.2011

           Պատանի շախմատիստը որոշել է մարզվել հայրենիքում

 
  Մեր հայրենակից Նիկիտա Մատինյանի ընտանիքը Ռուսաստանի Սարատով քաղաքում է հաստատվել 1990-ականների սկզբից: Այստեղ էլ սովորել ու հասակ է առել Նիկիտան: Սարատովի սոցիալ-տնտեսական համալսարանի ուսանողը այսօր շախմատի Ռուսաստանի մինչև 18 տարեկանների  չեմպիոն է ու միջազգային կարգի վարպետ: Վեց տարեկան էր, երբ հետաքրքրությունը շախմատի հանդեպ նրան տարավ դպրոցում գործող շախմատի խմբակ: Ավելի լրջորեն շախմատով սկսեց զբաղվել 14 տարեկանից` արդեն  անհատական մարզչի` Արթուր Մուրոմցևի մոտ: Հոգ չէր, որ մարզիչն ապրում էր իրենց բնակավայրից 150 կմ հեռավորության վրա և ամեն անգամ պարապմունքի գնալիս ստիպված էր հատել այդ ճանապարհը: Չափից ավելի մեծ էր սերը արքայական  խաղի հանդեպ: Նիկիտայի երազանքն է միջազգային գրոսմայստեր դառնալը ու դրա համար որոշել է մարզվել հայրենիքում` Հայաստանում:
-Հայաստանում հնարավորություններն ավելի մեծ են: Այստեղ շախմատային արվեստը ծաղկում է ապրում, շախմատի հիանալի շկոլա կա ու նաև պետական հոգածություն ու մեծ հարգանք նրա հանդեպ,- ասում է 18-ամյա  շախմատիստը:
   Փետրվարի 7-18-ը Նիկիտան մասնակցում է Մոսկվայում անցկացվող <Աերոֆլոտ-Օփեն> մրցաշարին, խաղում է Բ խմբում: Մրցումների մեկնելուց առաջ պատանի շախմատիստին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը ջերմ զրույց ունեցավ Նիկիտայի հետ, լսեց նրա ծրագրերի մասին, իր աջակցությունն առաջարկեց ու հույս հայտնեց, որ առաջիկա մրցաշարում երիտասարդը կարդարացնի իր երկրպագուների հույսերը ու Մոսկվայից կվերադառնա անպայման հաղթանակով:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05