Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացան ՏԻՄ ընտրություններ
31.01.2011
Կայացան ՏԻՄ ընտրություններ
Հունվարի 30-ին Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Լուսահովիտ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Սարիգյուղում իրենց թեկնածությունն էին առաջադրել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը եւ մենատնտես, անկուսակցական Գագիկ Մադաթյանը: Լուսահովիտում եւս համայնքի ղեկավարի երկու թեկնածու էր առաջադրվել` գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Սարհատյանը եւ մենատնտես, անկուսակցական Վոլոդյա Սարհատյանը: Ձայների համապատասխանաբար 75,8 եւ 84,3 տոկոս առավելությամբ երկու համայնքում էլ հաղթեցին գործող համայնքապետերը: