Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին պիլոտային ծրագրի արդյունքները

24.01.2011

 Հայ-շվեյցարական միջկառավարական համաձայնագրի <Արձագանք> ծրագրի բժշկական բաղադրիչի ներդրման շրջանակներում Ստեփանավանում կազմակերպված բժշկափրկարարական ուսումնավարժանքին իր պատրաստվածությամբ ու կազմակերպվածությամբ առանձնապես աչքի ընկավ Տավուշի մարզի 20 հոգուց կազմված բժշկական անձնակազմը`դրսևորելով ինչպես մասնագիտական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի հետ համագործակցության մեծ հմտություններ ու կարողություններ: Ծրագիրը թեպետ փորձնական էր, բայց արդյունքները լուրջ նախադրյալ էին նրա գործունեության շարունակականության համար: Աղետների բժշկության պիլոտային  ծրագրի արդյունքները քննարկվեցին Տավուշի մարզպետարանում: Քննարկմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկման նպատակն էր լսել ծրագրի կարևորության ու արդյունքների վերաբերյալ անմիջապես մասնակիցների տպավորություններն ու կարծիքները, արված առաջարկները: Վերլուծելով կատարված աշխատանքները` քննարկման մասնակիցներն արտահայտվեցին ծրագրի արդյունավետության ու նրա շարունակականության օգտին: Եղան նաև գործնական առաջարկներ, ինչպես, օրինակ, ավելի շատ ժամանակ հատկացնել գործնական, քան թե տեսական պարապմունքներին: Առաջարկ եղավ 10-օրյա տեսական պարապմունքները դարձնել 5-օրյա, իսկ 5-օրյա գործնական պարապմունքների փոխարեն ունենալ 10-օրյա պարապմունքներ: Ծրագրի շվեյցարական կողմի ներկայացուցիչները բարձր գնահատեցին աղետներին արագ արձագանքման Տավուշի բժշկական ստորաբաժանման պատրաստվածությունը և հույս հայտնեցին, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը: Քննարկման վերջում Շվեյցարիայի համագործակցության և զարգաման գրասենյակի ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը Առողջապահության նախարարության  հավաստագրեր և պատվոգրեր հանձնեց  ուսումնավարժանքին մասնակցած փրկարարական ջոկատի մասնակիցներին: 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57