Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների բյուջեները 2010-ին

21.01.2011

 Համայնքների բյուջեները 2010-ին

  Տավուշի մարզի 62 համայնքների 2010թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը նախատեսվել է 2116586.0 հազար դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 98,2 տոկոսը, նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն:  Գումարային արտահայտությամբ բացարձակ աճը կազմել է  245590.6 հազար դրամ:

  Սեփական եկամուտների կատարողականը  կազմել է նախատեսվածի 93,1 տոկոսը, 2009 թվականի 89.0 տոկոսի փոխարեն, որի գումարային արտահայտությամբ բացարձակ աճը կազմել է 20921.9 հազար դրամ: 2010-ի ընթացքում նախատեսված 188726.6 հազար դրամ հողի հարկի  դիմաց հավաքագրվել է 155292.0 հազար դրամ,  կամ կատարվել է 82,3 տոկոսով: Գույքահարկի նախատեսված 135920.5 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 151935.1 հազար դրամ կամ նախատեսվածի  111.8 տոկոսը: Տեղական տուրքերը նախատեսվել է 35369.6 հազար դրամ, որի դիմաց հավաքագրվել է 35495 հազար դրամ,  կամ կատարվել է նախատեսվածի 100.4 տոկոսը:

    Մարզի համայնքները ընթացիկ տարվա աշխատավարձերը վճարել են առանց ուշացումների:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59