Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները

19.01.2011

  Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից,  2010 թվականի ընթացքում վարչությունը աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների /ՍԾՏԳ-ներ/ հետ ճշտել և կազմել է մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները: Դրանք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն: Հերթագրված են բնակարանի կարիք ունեցող 74 փախստական ընտանիք: 

  Նույն վարչության աջակցությամբ 2010 թվականի ընթացքում կազմակերպվել են նաև Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների աշխատանքները: Խորհուրդները կայացրել են 38 նիստ, քննարկել են  գրեթե 700 դիմում: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10