Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

14.01.2011

                        ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ  Է

 
   Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տրված տեղեկատվության համաձայն սկսած 2009 թվականից մարզում գործում է ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող օրգանիկ այգիների /մոշ, մոռ, հաղարջ/ հիմնման ծրագիրը: Այն իրականացնում է ՙԹամարա Ֆրուտը՚: Ըստ ծրագրի կանոնակարգի, 8-10 տարի ժամկետով եռակողմ պայմանագիր է կնքվում գյուղատնտեսության նախարարության, ՙԹամարա Ֆրուտի՚ և տվյալ ֆերմերի միջև: Մեկ ֆերմերին բաժին ընկնող տարածությունը պետք է լինի 3 հա-ից ոչ պակաս: ՙԹամարա Ֆրուտը՚ նախապես տրամադրում է տնկանյութը, հենասյուները, մետաղյա լարերը, գոմաղբը, կատարում է նաև դրա ցրումը: Երկրորդ տարում ստացվում է բերքի նմուշը, իսկ երրորդ տարվանից արդեն այգին ամբողջությամբ բերքի տակ է լինում: ՙԹամարա Ֆրուտը՚ բերքն անմիջապես այգուց տեղափոխում է` դիմացը վճարելով տվյալ պահին գործող շուկայական գներին համապատասխան գին: 2009-ին մարզի Հաղթանակ գյուղում արդեն հիմնվել է 3 հա այգի, Ազատամուտում` 2 հա: 2010 թվականին 3-ական հա այգիներ են գցվել Լուսահովիտում, Չինարիում, Գանձաքարում: 2011 թվականի համար հայտ են ներկայացրել Չինարի /9 հա/, Այգեձոր /6 հա/, Նորաշեն /5հա/, Բերդ /3 հա/, Աչաջուր /3 հա/, Սևքար /3 հա/ համայնքները: Միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմում է 12-17 տոննա:   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05