Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծխախոտագործությունը մարզում զարգանում է

13.01.2011

 Ծխախոտագործությունը մարզում զարգանում է

 
  Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2010թվականին   “Մասիս Տաբակոյի” աջակցությամբ մարզում ցանվել է 370 հա ծխախոտ նախորդ տարվա 250 հա-ի դիմաց: Կազմակերպությունը գյուղացիական տնտեսություններին նախապես վճարում է ավանս գումարի տեսքով, տրամադրում է պարարտանյութ, մատչելի գներով սեփական տեխնիկայով կատարում է նաև վարի աշխատանքները:
“Մասիս Տաբակոյի” կողմից մարզում վերջին երկու տարիների ընթացքում կառուցվել է 64 չորանոց, որից 40-ը Հաղթանակում, 14-ը` Ազատամուտում, 10-ը` Վարագավանում: Իսկ 2011 թվականին դրանց թիվը կհասցվի 100-ի: Նոյեմբերյանի տարածաշրջանում /Բաղանիս/ կավելանան ևս 14 չորանոց, Իջևանում /Ազատամուտ/`10-ը, իսկ Բերդի տարածաշրջանում /Տավուշ/` 12 չորանոց: Իսկ չորանոցների առկայությունը խիստ հեշտացրել է ծխախոտ արտադրողի աշխատանքը, քանի որ հենց տեղում “Մասիս Տաբակոն” գյուղացուց ընդունում է կանաչ մասսան 1կգ-ը 70-80 դրամով` ապահովելով 1 հա-ից 1.3-1.4 մլն դրամ համախառն եկամուտ: 2010 թվականի ընթացքում մարզում արդեն ստացվել է 5761 ց  չոր ծխախոտ, որից Իջևանի տարածաշրջանում` 1240 ց, Նոյեմբերյանում` 3350 ց, Բերդի տարածաշրջանում` 1171 ց: Դեռևս Կոթիում կա մնացորդ, որը կհանձնվի 2011թ. հունվար-փետրվար ամիսներին, և մարզից ստացված չոր ծխախոտի քանակը կհասցվի 6000 ց-ի նախորդ տարվա  3580-ի դիմաց: 
Այսպիսով համագործակցությունը “Մասիս Տաբակո” կազմակերպության հետ միայն ծխախոտագործության բնագավառում մարզում ապահովում է 10000-11000 աշխատատեղ: Սակայն միայն ծխախոտագործության ոլորտով չի սահմանափակվում այս ընկերության գործունեությունը`ուղղված մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Մարզում աշխատում են նաև նրանց կողմից ներկրված 3 հացահատիկահավաք կոմբայնները, որոնք գործող գներից 15-20 տոկոս ցածր գներով 11 համայնքում մասնակցել են  բերքահավաքին և մեծ աջակցություն ցույց տվել եղած բերքն անկորուստ հավաքելու գործում: Մարզի գյուղացիական տնտեսությունները համոզված են, որ “Մասիս Տաբակոյի” կողմից հետագայում էլ շարունակվելու են նման աջակցությունները, կավելանա նրանց կողմից տրամադրվող տեխնիկան, ինչի շնորհիվ էլ Տավուշի մարզում զուգահեռաբար կմեծանա մշակվող հողատարածությունների քանակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59