Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾՆՈՂԻ ԴԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

30.12.2010

 ԾՆՈՂԻ ԴԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 
 
Այս խորագիրն էր կրում ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության կազմակերպած հերթական միջոցառումը, որն ըստ էության ծնողական մարզային համաժողով էր: ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ-ի կենտրոններ հաճախող երեխաների ծնողները հերթական անգամ հավաքվել էին` խոսելու իրենց ընդհանուր խնդիրներից, կիսվելու փորձով և ապագայի նկատմամբ ունեցած ակնկալիքներով:
 Երբ 1999 թվականից ՙՀույսի կամուրջը՚ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող  երեխաների համար առաջին կենտրոնը հիմնեց Դիլիջանում, այնուհետև նմանատիպ կառույցներ ստեղծեց նաև մարզի մյուս քաղաքներում, շատերը թերահավատորեն էին վերաբերվում նրանց գործունեության նպատակային լինելուն: Իսկ այսօր ներառական կրթությունը արդեն պետական քաղաքականություն է, որի ներդրմանը մեծապես նպաստել է նաև ՙՀույսի կամուրջը՚:
 Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, համաժողովում հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ հանդիպումը մեկը մյուսին լսելու համար է, քանի որ խնդիրներ լինելու դեպքում աշխատանքը թիմային է լինելու: Հատկապես, որ Տավուշի մարզը առաջինն է, որտեղ դպրոցներում ներդրվել է ներառական կրթությունը: Եթե մինչև հիմա նման դպրոցների թիվը 4-ն է եղել, ապա  2011-ից նման ծրագրով աշխատելու է 77 հանրակրթական դպրոց: 
Տավուշի մարզում ծրագրի հաջող կիրառման դեպքում միայն այն կներդրվի  նաև մյուս մարզերում:
 Համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր պատմություններ` կապված առանձնահատուկ կարիքներով երեխաների հետ: Ծնողները պատմում էին, թե ինչպիսի հույսի ու լույսի շող է եղել ՙՀույսի կամուրջը՚ իրենց կյանքում:
 ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ իրենք խիստ ոգևորվում են ծնողների կազմակերպած միջոցառումներով, քանի որ իրենց կազմակերպության արմատները, հիմքը հենց ծնողներն են, մի խումբ ծնողներով է հենց հիմնադրվել  ՙՀույսի կամուրջը՚:
 Համաժողովի ավարտին ՙՀույսի կամուրջի՚ երեխաներն  իրենց նախաձեռնությամբ հանդես եկան գեղեցիկ խոսքով  ու երգով` այդպիսով անակնկալ մատուցելով մեծերին:  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ նվերների տեսքով  անակնկալ էր պատրաստել երեխաների համար:  
  Իջևանից Միքայել Սիմոնյանն իր երգի սկավառակը նվիրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:                                                                                                                                                                                                                
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26