Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

29.12.2010

 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ 

ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ   ՈՒՂԵՐՁԸ
 
 
  Սիրելի տավուշցիներ
 Շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա` 2011 թվականի գալստյան կապակցությամբ:
 2010 թվականը նույնպես ուներ իր առանձնահատկությունները:    Համապետական գլոբալ ծրագրերը` ուղղված  երկրի զարգացմանն ու բնակչության բարեկեցությանը, որ մեկնարկել էին  դեռևս նախորդ տարիներին, 2010 թվականին իրենց  բնականոն  շարունակությունն  ունեցան: Բայց ցանկացած  ծրագիր շատ ավելի բարեհաջող է իրականանում, եթե նրանում իր ուրույն  մասնակցությունն է ունենում ժողովուրդը: Ես հպարտ եմ, որ տավուշցիները կարողանում են կրել իրենց բաժին հասնող  այդ պատասխանատվությունը: Կրում են  արժանապատվությամբ, արածը գնահատողի, բայց և ավելի մեծ հույս ու հավատ, ակնկալիք ունեցողի  վստահությամբ: Սա  բնորոշ է  տավուշցիներին, քանզի  երկրի դարպաս հանդիսացող, իր հողին կառչած  այսքան երկար սահման պահող մարդիկ այլ կերպ չէին էլ կարող: Ուստի մենք 2011 թվական նույնպես  ոտք ենք դնում` վստահ լինելով, որ միասնական ուժերով շարունակելու ենք մասնակցություն ունենալ մեր  մեծ ընտանիքի` Հայաստան երկրի խնդիրների լուծմանն ու ուրախանալ համատեղ  ձեռք բերած նվաճումներով: Իսկ  նախանշած ծրագրերը գալիք  տարվա համար բազմաթիվ են ու ընդգրկում են տարբեր  ոլորտներ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ:
Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ  բոլորիս բարեբեր տարի, առողջություն, ընտանեկան երջանկություն և իղձերի իրականացում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 
    
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10