Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՎԵՐՆԵՐ` ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

23.12.2010


Ամանորի նախաշեմին Տավուշի մարզի սահմանային Այգեձոր, Այգեպար եւ Չինարի գյուղերի մանկապարտեզների երեխաների համար հաճելի անակնկալ էր նախապատրաստել Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Տավուշի մարզային գրասենյակը համալսարանի ուսանողների եւ իր շահառուների հետ համատեղ: Նվերների պատկառելի քանակով, Ձմեռ Պապի ուղեկցությամբ, նրանք այցելեցին մանկապարտեզներ` անասելի ուրախություն պատճառելով փոքրիկներին: Բոլոր մանկապարտեզներն ստացան գրենական պիտույքներ, բազմաքանակ ու բազմապիսի խաղալիքներ: Չինարիի մանկապարտեզի գույքը համալրվեց նոր հեռուստացույցով, տեսամագնիտոֆոնով, գյուղի չորս հղի կանանց ծրագրի շահառու Անուշ Ծատուրյանի կողմից հանձնվեց նրանց անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթ, իսկ Այգեպարի մանկապարտեզը նվեր ստացավ արդուկի տակդիր: Հուրախություն Չինարիի երեխաների ու ծնողների, ասենք, որ Ամերիկյան համալսարանի ուսանողները գտել են շահագրգիռ կազմակերպություն, ով պատրաստ է մանկական խաղահրապարակ ստեղծել գյուղում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27