Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
23.12.2010
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական համայնք> ստուգատեսում երեք լավագույններից մեկն է ճանաչվել Տավուշի մարզի Աչաջրի համայնքը` արժանանալով 2-րդ մրցանակային տեղին, որի համար պարգեւատրվել է վկայագրով եւ 500 հազար դրամ դրամական մրցանակով: Համայնքի ղեկավար Համո Գեւորգյանի հաղորդմամբ, պարգեւատրման գումարը կօգտագործվի գյուղի մարզադահլիճի ընթացիկ վերանորոգման, բարեկարգման եւ անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման նպատակով:
-Բացի եղած ավանդական մարզաձեւերը` ֆուտբոլը, շախմատը, մտադիր ենք գյուղում զարգացնել նաեւ անհատական սպորտը` բռնցքամարտը, ծանրամարտը, ըմբշամարտը,- ասում է համայնքապետը: