Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Միգրացիոն պետական ծառայություն

Օրենսդրություն, համաձայնագրեր

  • Օրենսդրություն, համաձայնագրեր

Միգրացիոն պետական ծառայության օրենսդրության հետ կապված բոլոր իրավական ակտերին ծանոթանալու համար կարող եք օգտվել այս հղումից

 

Կարևոր տեղեկատվություն ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտների համար


Եվրասիական տնտեսա¬կան միության անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին


2015թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսա¬կան միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետություններում (Բելոռուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում և պատենտ:
Միևնույն ժամանակ, ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) : Ընդ որում որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:
ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են ցանակացած անգամ և ցանակացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:
Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90–օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտն իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:
Այն դեպքերում երբ աշխատանքային միգրանտն ունի ուժի մեջ գտնվող աշխատանքի թույլտվություն կամ պատենտ, նա կարող է սպասել մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը, որից հետո գործատուի հետ պայմանագիր կնքել:
Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել.
• ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր;
• թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր;
• ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը եւ նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց) աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները, միգրացիոն քարտի <այցի նպատակը> տողում պետք է նշեն <աշխատանք> բառը: Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները< որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը:
ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ճանաչվում են կրթության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կրթական կազմակերպությունների կողմից՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:
Այն անձանց նկատմամբ ովքեր հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, կիրառվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, և նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունեն պահանջել կրթության վերաբերյալ փաստաթղթի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով նոտարական թարգմանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկել , այդ թվում՝ տվյալների տեղեկատվական բազաներ, կրթության վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ դիմելու միջոցով:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով (բացի կենսաթոշակայինից)՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության համաձայն:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրին համապատասխան:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում արտակարգ և անհետաձգելի վիճակներում կարող են ստանալ շտապ բժշկական օգնություն:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի (այդ թվում՝ նախկին) պահանջով գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն) պարտավոր է անհատույց նրան տրամադրել տեղեկանք (տեղեկանքներ) և (կամ) տեղեկանքի (տեղեկանքների) հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում :
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի երեխաները, որոնք նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայն։

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23