Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վ.Կ.Աղբյուր


Մակերես` 18.5կմ2


Բնակչություն` 1928 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղը հիմնադրվել է 1861թ., երբ Լեռնային Ղարաբաղի Վարդաշեն գյուղից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվում են ներկա գյուղատեղ և հաստատվում են որպես հիմնական բնակչություն:
Նույն Վարդաշենից առանձին ընտանիքներ բնակություն են հաստատում նաև Ն. Կարմիրաղբյուրում, որից էլ առաջացել է Վերին և Ներքին անվանումները:
Սահմանամերձ է, զբաղեցնում է 1361 հա վարչական տարածք:
1958թ. գյուղի վարչական տարածքում գործում էր այգեգործության տեսափորձարկման տեղամաս, որը լուծարվել է 1997թ.:
1. Հեռավորությունը Երևանից՝ 210 կմ
մարզկենտրոնից՝ 77 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1320 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 20C է, ձմռանը` -1C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5.Տնտեսությունների թիվը 651 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 3714 հա,
որից` 482.45 հա արոտներ,
526.52 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 251
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Երկրագիտության թանգարան
7. Փոստի բաժանմունք
8. Մատուռ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 15:45:19