Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վազաշեն


Մակերես` 16.8կմ2


Բնակչություն` 853 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից։ Մարզի ամենահին բնակավայրերից է: Հնում այն կոչվել է Լալագեղ, Աշըղգեղ, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1970թ՝ Լալիգյուղ, այնուհետև՝ Վազաշեն։
Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960թ-ից հետո, երբ ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում է ապրել այգեգործությունը, որի շնորհիվ կարճ ժամանակում գյուղի տնտեսությունը դարձել էր տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։ Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի արտադրության բնագավառում։
Լինելով սահմանամերձ բնակավայր, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և լիովին ոչնչացվեցին։ Ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են գտնվում նաև հարյուրավոր հեկտար այլ հողատեսքեր։
Հրետակոծությունից վնասվել են մասնավոր տներ և շինություններ։ Պատերազմական գործողությունների ժամանակ վազաշենցիները հերոսաբար պաշտպանեցին իրենց գյուղը։
Հրետակոծությունից վնասվեցին բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառույցներ, ենթակառուցվածքների ողջ համակարգը:
Գյուղի պաշտպանության ժամանակ զոհվեցին 10 ազատամարտիկ և խաղաղ բնակչություն, վիրավորվեց 22 մարդ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 165 կմ,
մարզկենտրոնից՝ 32 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, գտնվում է կիսավեր վիճակում
5. Տնտեսությունների թիվը 340 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1707 հա,
որից` 309 հա արոտներ,
732 հա վարելահողեր,
51.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 200 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 97
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:34:11