Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սևքար


Մակերես` 47.2կմ2


Բնակչություն` 2275 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ:
Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով:
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը:
Գյուղի 200 տեղանոց մշակույթի տունը հրետակոծված է և ենթակա է վերանորոգման: Գյուղում գործում է երաժշտական դպրոց, ամբուլատորիա, վերջինս կառուցվել է համաշխարհային բանկի միջոցով:
200 հա-ից ավելի հողատարածքներ չեն օգտագործվում հարևան հանրապետության կողմից հսկողության տակ գտնվելու պատճառով:
1. Հեռավորությունը Երևանից 157 կմ է,
մարզկենտրոնից՝ 24 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 800 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Պողոս և Պետրոս եկեղեցի -գտնվում է կիսավեր վիճակում
5. Տնտեսությունների թիվը 699 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 4790 հա /բնակավայր 89.6հա /,
որից` 1534 հա արոտներ,
1023 հա վարելահողեր,
330.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջուրը բացակայում է
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց 624 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 326
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Երաժշտական դպրոց
7. Փոստի բաժանմունք

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 18:19:19