Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարիգյուղ


Մակերես` 14.1կմ2

Բնակչություն` 1359 մարդ (01.01.2017թ.դրությամբ)

Բնակչությունը տեղափոխվել է Նոյեմբերյանի Ղոշղոթան և Դովեղ գյուղերից: Ներկայիս գյուղատեղը հիշատակվում է 1700 թվականներից: Տեղանքը հնում շրջապատված է եղել անտառներով:
Մինչև 1953թ. գյուղը կոչվել է Սռի գյուղ և հետո անվանակոչվել է Սարիգյուղ, այն ծովի մակերևույթից բարձր է 750 մ, զբաղեցնում է 1472,0 հա վարչական տարածք, որը 14 կմ սահմանակից է Ադրբեջանին:
Բնակչությունը ինչպես հնում, ներկայումս նույնպես հիմնականում զբաղվում է բուսաբուծությամբ և անասնապահությամբ:
1949թ. 9 ծխախոտագործուհիներ արժանացել են սոց. աշխատանքային հերոսի կոչման, նույն գյուղից աշխատանքային հերոսի կոչման է արժանացել նաև Երևանի Կիրովի անվան գործարանի ապարատավար Մերգել Ամիրխանյանը:
Գյուղը ակտիվորեն մասնակցել է ազգամիջյան կռիվներին, տվել է 6 զոհ, հաշմանդամ են դարձել 4 մարդ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 155 կմ
մարզկենտրոնից՝ 22 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 800 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` 3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում
5.Տնտեսությունների թիվը 391 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1472 հա,
որից` 87 հա արոտներ,
636.1 հա վարելահողեր,
90 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն,
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջուրը բացակայում է
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց 320 աշակերտական տեղով,
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:33:21