Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկավան /Իջևանի շրջան/

Մակերես` 9.1կմ2

Բնակչություն` 618 մարդ (01.01.2017թ.դրությամբ)

Ն. Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին: Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1946թ. կոչվել է Մելիքգյուղ:
Մելիքների նախաձեռնությամբ գյուղի տարածքում կառուցվել է Սուրբ Հակոբ եկեղեցին:
Հատկանշական է, որ հայ բեմի առաջին կին դերասանուհիներից՝ Քեթևան Արամյանցը եղել է մելիքգյուղացի: Նույն գյուղից է եղել խորհրդային միության հերոս Իշխան Սարիբեկյանը:
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
1. Հեռավորությունը Երևանից՝ 161 կմ,
մարզկենտրոնից՝ 28 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 840 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C է, ձմռանը` - 2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում
5.Տնտեսությունների թիվ 198 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 915 հա,
որից` 440 հա արոտներ,
981.3 հա վարելահողեր,
126.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`

1. Միջնակարգ դպրոց` 120 աշակերտական տեղով,
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:33:21