Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Խաշթառակ


Մակերես` 18.3կմ2


Բնակչություն` 1823 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Խաշթառակի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից: Դա է վկայում տարածքից հայտնաբերված զենքերի տեսակները, կավե կարասները, սափորները և այլ առարկաները: Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողների կողմից ենթարկվել է ավերումների և տեղահանումների: 1721թ. լեզգիների, 1723թ. թուրքերի ասպատակություններից և Աղա Մահմեդ  խանի 1795-97թթ. վայրագություններից գյուղը հիմնականում ավերվել է: Ղարաբաղի Ջրաբերդ և Գյուլիստան գավառներից 1799-1804թթ. վերաբնակիչներ բնակություն են հաստատել գյուղի ներկա տարածքում: Մշակույթի տունը, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը չեն վերանորոգվել կառուցման օրից: Խաշթառակ գյուղում է ծնվել հայ բեմի և կինոյի հանճարեղ վարպետներից մեկը՝ Արմեն Գուլակյանը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 144 կմ,
մարզկենտրոնից՝ 11 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 12 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում ամռանը միջին ջերմաստիճանը +28C է, ձմռանը՝ -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. - գտնվում է կիսավեր վիճակում
5. Տնտեսությունների թիվը 390 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2366 հա,
որից` 260 հա,
արոտներ 434.9 հա,
վարելահողեր 22.6 հա,
այգիներ 342.6 հա
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 216
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ

6. Մատուռ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12