Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսաձոր


Մակերես` 6.3կմ2


Բնակչություն` 689 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Լուսաձոր գյուղը նախկինում կոչվել է Ղրանլուղ-Դարա, այնուհետև Խավարաձոր, իսկ Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Լուսաձոր:
Ըստ պատմական տվյալների 3 ընտանիք Ղարաբաղից եկել են այս տարածքը և հիմք հանդիսացել հետագայում գյուղի հիմնադրմանը:
Գյուղում գործում է ութամյա դպրոց, բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
1. Հեռավորությունը Երևանից՝ 143 կմ,
մարզկենտրոնից՝ 10 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Տնտեսությունների թիվ 219 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 3889.24 հա,
որից` 1317.97 հա արոտներ,
147.84 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 66
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-30 10:36:04