Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ենոքավան


Մակերես` 15.5կմ2


Բնակչություն` 543 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Ենոքավան գյուղն ունի մոտ երկուհարյուր տարվա պատմություն: Մինչև 1931թ. գյուղը կոչվել է Քրդեվան: Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931թ. գյուղը անվանակոչվել է Ենոքավան: Գտնվում է ծովի մակերևույթից 950 մ բարձրության վրա: Գյուղամերձ տարածքներում առկա են հին ամրոցների և եկեղեցիների փլված պատեր, կիսաքանդ մատուռներ:
Գյուղում հնում եղել են երեք բերդ ամրոցներ, որտեղից հայտնաբերվել են բրոնզե դարի զարդեր, կավե կճուճներ, այլ իրեր, նրանցից մի մասը գտնվում է Երևանի պատմության թանգարանում:
Գյուղում կան բոլոր պայմանները էկոտուրիզմի զարգացման համար:
1. Հեռավորությունը Երևանից՝ 144 կմ,
մարզկենտրոնից՝ 11 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 17.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռան միջին ջերմաստիճանը + 22C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Տնտեսությունների թիվը 175 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 4017.09 հա,
որից` 1074.65 հա արոտներ,
203.66 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 78
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/

6. Հանգստյան տուն


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-27 10:48:54