Պաշտոնական էլ. փոստ
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Համայնքներ
Համայնքի մասին
Գետահովիտ
Մակերես` 8.4կմ2
Բնակչություն` 2265 մարդ (01.01.2016թ.դրությամբ)
Գետահովիտ գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին, Իջևան քաղաքից հեռու է ընդամենը 1,5 կմ:
Ըստ տվյալների գյուղը սկզբում բնակեցվել է Արցախի` Թալա, Գետաշեն, և Խաչեն բնակավայրերից գաղթածներով: Գյուղը նախկինում կոչվել է Թալա, իսկ 1978թ.-ից կոչվում է Գետահովիտ:
Գյուղը լինելով շրջկենտրոնի մոտ արագ զարգացել և աճել է բնակչության քանակը, գործում է միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը և այլն:
Բնակչության մի մասը նախկինում աշխատում էր Իջևան քաղաքի արդյունաբերական և շինարարական կազմակերպություններում, ներկայումս հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 136 կմ,
մարզկենտրոնից՝ 3 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 17 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 700 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 21C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ` չկան
5. Տնտեսությունների թիվը 559 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 5558 հա,
որից` 1452 հա արոտներ,
240 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործությամբ և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 271
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
4. Մշակույթի տուն
5. Փոստի բաժանմունք