Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գանձաքար


Մակերես` 33.7կմ2


Բնակչություն` 3626 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Աղստևի վտակ Ուրթաջուր գետի երեք փոքր վտակների խառնարաններում: Ըստ հավաստի տեղեկությունների 1860-ական թվականներից երկու տասնյակ ընտանիք Ներքին Աղդանից /ներկայիս Ակնաղբյուր գյուղից/ տեղափոխվում և բնակություն են հաստատում այդ տարածքում: Կառուցվել են երկու փոքր եկեղեցիներ, որոնց ավերակները մինչև հիմա պահպանվում են:
Հատկանշական է, որ 1896թ. հունվարի 10-ին համագյուղացի Սամսոնբեկ Հարությունյանի /Կովկասի հայ բարեգործական միության նախագահ/ ջանքերով գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, այնուհետև խորհրդային տարիներին 7-ամյա, իսկ 1942-1943 ուս. տարուց` միջնակարգ դպրոց, որտեղ ներկայումս սովորում են մոտ 461 աշակերտ:
Գյուղում գործում է նաև ամբուլատորիա, կապի հանգույց:
1. Հեռավորությունը Երևանից՝ 138 կմ,
մարզկենտրոնից՝ 5 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 21 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 20C է, ձմռանը` -1C
4. Պատմամշակութային կոթողներ` սբ. Գևորգ եկեղեցի
5. Տնտեսությունների թիվ 1222 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 12906.13 հա,
որից` 1038.72 հա արոտներ,
955 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 461
2. Բուժամբուլատորիա
3. Համայնքային կենտրոն
4. Մանկապարտեզ

5. Մատուռ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-28 17:47:45