Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բերքաբեր


Մակերես` 11.8կմ2


Բնակչություն` 534 մարդ (01.01.2016թ.դրությամբ)


Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է: Տարածքը մաս է կազմել Գուգարք աշխարհի Կայան գավառի: Այստեղ է եղել Բագրատունիների ժամանակներից նշանավոր Գավարզին ժայռ-ամրոցը: Նախապես կոչվել է Ճոխազ, որը տարիների ընթացքում դարձել է Ջողազ: Վերանվանվել է խորհրդային տարիներին: Գտնվել է Թիֆլիս-Կարմիր կամուրջ-Դիլիջան-Երևան թագավորական քարավանային ճանապարհի վրա /Ղափլա յոլի/: XIX դարի կեսերին Տավուշի մարզի միակ բնակավայրն է եղել, որ ունեցել է կառուցապատման հատակագիծ: Այդ ժամանակ սկսել է զարգանալ որպես կարևոր փոստային /քարավանային/ կայան, իսկ Թիֆլիս-Ղազախ-Դիլիջան-Երևան խճուղային ճանապարհի կառուցումից հետո կորցրել է իր նշանակությունը:
90-ականների սկզբին պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից է եղել:
Գյուղի բոլոր կառույցները գրեթե ամբողջությամբ վնասվել են հրետակոծությունից: Շուրջ 900 հա որակյալ խաղողի և պտղատու այգիներ գտնվում են հակառակորդի հսկողության տակ: Համայնքն ունի 5 զոհված և 35 վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 161 կմ,
մարզկենտրոնից՝ 28 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 700 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Գրիգոր եկեղեցի XIXդ. – կարիք ունի վերանորոգման
5. Տնտեսությունների թիվը 185 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1183.76 հա,
որից` 817.64 հա արոտներ,
86.73 հա վարելահողեր,
3.96 հա այգիներ
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ անբարեկարգ


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 182 աշակերտական տեղով, աշակերտների թիվը - 48
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
4. Մանկապարտեզ /չի գործում/

        5. Եկեղեցի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:34:11