Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

,,Մարզպետի աշխատակազմ,,պետական մարմնի մասին

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը։
2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

Մարզպետարանը կազմված է  7 վարչությունից,  7 բաժնից, որից 4-ը ներքին:

Մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ  գործում են պետական ոչ առևտրային և մարզային  այլ կազմակերպություններ:

ՀՀ Տավուշի մարզպետն է  Հայկ Ղալումյանը: 

Որպես Տավուշի մարզպետ պաշտոնավարել են՝

  •     Հայկ Հարությունի Չոբանյան 2019թ․- 2021թ․
  •     Վահե  Վոլոդյայի Ղալումյան -     2018թ.- 2019թ.
  •     Հովիկ Արամայիսի Աբովյան -  2014թ - 2018թ.    
  •     Արմեն Հրանտի Ղուլարյան -        1999թ. - 2014թ.         
  •     Պավլիկ Արտավազդի Ասատրյան -  1996թ. - 1999թ.

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1, 4001 /ինդեքս/

Հեռ.՝ (+374 263) 4 23 56

Էլ. հասցե.՝ tavush@mta.gov.am


ՀՀ Տավուշի մարզի խորհրդի կազմը

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կառուցվածքը

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

Տավուշի մարզպետի աշխատակազմի ներքին գործավարության կարգ

Տավուշի մարզպետի աշխատակազմի  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարեվարքության հարցերի կազմակերպիչ՝ մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին գլխավոր մասնագետ Նատալյա Ալայան
հեռախոս 098488204

 

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:03:11