Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Ալվարդ Սուքոյան
Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում
(+374 263) 4 19 30, 4 62 58
Կենսագրություն
Ծնվել է 11.08.1959թ. Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում:
1966-1976թթ ավարտել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1976-1981թթ. ընդունվել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
1981-83թթ. աշխատել է Իջևանի պանրագործարանում որպես լաբորատորիայի վարիչ:
1983-1989թթ, ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմ- Հաշվառման սեկտորի վարիչ:
1989-1991թթ. ՀԿԿ Իջևանի շրջկոմ- հրահանգիչ:
1991-1996թթ. Իջևանի պանրագործարան- լաբորատորիայի վարիչ:
1996թ. ապրիլից մինչ այժմ ՀՀ Տավուշի մարզպետարան բաժնի վարիչ:
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած չէ:
Գործառույթներ / իրավասություններ
ա/ մարզպետարանի գործավարության կարգին համապատասխան կազմակերպում է մարզպետարանի ընդհանուր գործավարությունը, դիմում-բողոքների, հանձնարարականների հաշվառումը և առաքումը, արխիվային գործի ապահովումը,
բ/ իր իրավունքների սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար.
գ/ իրականացնում է հսկողական և այլ հանձնարարականների ժամկետային հսկողություն.
դ/ իրականացնում է հսկողություն մարզպետարանում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունների` քարտուղարությունում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև առանձին հաշվառման վերցված մատյաններով ընդունման, գրանցման նկատմամբ.
ե/ ստանում է մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրություններով թղթակցություններ և ապահովում դրանց գրանցումը մատյաններում և ստորագրությամբ հանձնումը կատարողներին.
զ/ կազմակերպում է մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի գրանցումը, վավերացված որոշումների և կարգադրությունների համարակալումը, գրանցումը և առաքումը,
է/ կազմակերպում է մարզպետարանի նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, մարզպետի որոշումների և կարգադրությունների օրինակները արխիվ հանձնելու աշխատանքները,
ը/ կազմակերպում, է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների վարչական ակտերի հաշվառման աշխատանքները,
թ/ կազմակերպում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունների, մարզպետարանում պատրաստված այլ փաստաթղթերի և ելից գրությունների տպագրումը.
ժ/ հանձնարարականների կատարման ժամկետը լրանալու մասին կատարողներին տալիս է հիշեցման տեղեկանք` շաբաթական մեկ անգամ, իսկ կատարման ժամկետը լրանալու դեպքում` ահազանգման տեղեկանք` տեղեկացնելով Աշխատակազմի ղեկավարին.
ժա/ հսկողություն է իրականացնում քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց բանավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները սահմանված կարգով գրանցման վրա.
ժբ/ իրականացնում է գրավոր հարցումների գործավարություն.
ժգ/ ապահովում է մարզպետարարանում տեղակայված տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի և տեղեկատվական կենտրոն-ընդունարանի կայուն աշխատանքը.
ժդ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ փաստաթղթեր նախապատրաստելը« ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը©
ժե/ Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու« վերապատրաստելու« կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ©
ժզ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայա&