Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

29.11.2024

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։

  Ծրագրի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով։

 Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն․
  ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,
  բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավել ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։

  Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ․ հունվարի 7-ը, ժամը 18։00-ն։ Կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցության վերաբերյալ հայտը էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող է ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ /tavush@mta.gov.am/, և՛ համայնք /berd.tavush@mta.gov.amdilijan.tavush@mta.gov.amijevan.tavush@mta.gov.amnoyemberyan.tavush@mta.gov.am

  կամ բնակավայր: Կցվում է դիմումի ձևը

  Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանոության վարչություն, հեռախոս՝ 077 77 10 07։

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-30 14:55:24