Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2024
Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ ու ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Սիրելի աշակերտներ, թող որ այս նոր ուսումնական տարին ձեզ համար լինի գիտելիքների հարստացման, նոր արժեքների ճանաչման տարի: Զինվեք գիտելիքներով և այդ գիտելիքները ծառայեցրեք մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործին։
Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմից։ Ցանկանում եմ, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, աշխարհճանաչողության ու աշխարհընկալման տարիներ:
Սիրելի ուսուցիչներ արդյունավետ ու արգասաբեր աշխատանքային տարի եմ մաղթում ձեզ։ Ձեր տված գիտելիքներից ու դաստիարակությունից է կախված, թե ինչպիսի քաղաքացի կունենանք մենք վաղը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։