Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 22.03.2024

  Հայաստանի ներդրումային խորհուրդը նախաձեռնել է իրազեկման արշավ արտադրությամբ զբաղվող բիզնեսների համար։    Ս/թ ապրիլի 19-ին, ժամը 11։00-ին, Իջևանի «ԻննոԻջևան» բիզնես և ուսումնական կենտրոնում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները կներկայացնեն նոր ընդունված օրենքները և աջակցության ծրագրերը, դրանց դիմելու մանրամասները, տեղում կլսեն գործարարների կողմից բարձրաձայնված խնդիրները։    Մասնակցության համար պարտադիր է...

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ 20.03.2024

ՀՀ կառավարության 14․05․2020թ․ ,,Երեխա ունեցող ընտանիքների բնկարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը հաստատելու մասին,, թիվ 968-Լ որոշման համաձայն, ՀՀ-ում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների ստեղծմանն ու պահպանմանը միտված բնակարանային ապահովության աջակցության պետական ծրագիր։ Կատարված փոփոխություններից հետո ծրագիրն այսուհետ...

Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. վարչապետ

Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. վարչապետ 19.03.2024

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:  Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ...

Անջատե՛ք լույսերը, «Երկրի ժամը» մոտենում է 11.03.2024

 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2024

  Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի հիանալի առիթ է՝ մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատելու կնոջը, վերարժևորելու նրա դերը կյանքի տարբեր բնագավառներում:   Անգնահատելի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, ընտանիքի ամրության ու ազգապահպանության գործում: Հայ կինն այսօր իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի նաև մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:  ...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ 01.03.2024

  Հարգելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և քաղաքացիական պաշտպանության համակարգի ու ՆԳՆ Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։  Ամբողջ աշխարհում մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության օր: 1994 թվականի ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։  Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11