Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 կգ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։ Տավուշի մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր այցելել են բժշկական կենտրոն, շնորհավորել նորածնի մայրիկին՝ Արեգա Միխայելյանին, երեխայի ծննդյան...
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը։ Նիստը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային կենտրոնների, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»...
Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին 14.02.2024
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝...
Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը 07.02.2024
Այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը: Նիստին ներկա էին խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ:
Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է ունեցել 07.02.2024
Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է ունեցել ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի նախագահ, սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի բժիշկներ՝ մանկական վերակենդանացման բժիշկ Ժան Լուի Շաբերնոյի, վերակենդանացման բժիշկ Իգոր Ժուրսիցինի և բուժքույր Իզաբել Լը Նիի հետ: