Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչություն

Աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ` Միշա Մխիթարյան

(+374 263) 3-23-56 (+374 263) 4 22 14   էլ. փոստ

1. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունները.
2. մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում.
3. Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կազմակերպում է և իրականացնում մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման,տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, 4.մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
4. տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացում.:
5. Վարչության աշխատակիցները ընդգրկվում են համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում.
6. Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
7. առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
8. սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
9. իրականացնում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարում.
10. համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորում, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառում, արդյունքների ամփոփում և առաքում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփում և առաքում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն.
11. մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ.
12. մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքներին.
13. Իրականացնում է ՏԻՄ-ի հերթական և նոր ընտրությունների հետ կապված աշխատանքներ.
14. առաջարկություն է ներկայացնում Մարզպետին ՏԻՄ-երի որոշումները, գործողությունները և անգործունեությունը բողոքարկելու դատարան.
15. աջակցություն ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման աշխատանքներին.
16. նախապատրաստում է աշխարհագրական օբյեկտների անվնափոխման և անվանակոչման առաջարկություններ և դրանք հիմնավորող փաստաթղթերը և եզրակացությունը ներկայացնելու աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին.
17. տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ վարչական հսկողության իրականացման ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմում և վարչական հսկողության իրականացում.
18. համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ առաջարկության է ներկայացնում ՀՀ կառավարություն:
19. տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.
20. խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում անհրաժեշտ աջակցություն է իրականացնում.
21. Սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի պահպանության գործում իրավասության շրջանակներում անհրաժեշտ աջակցություն է իրականացնում.
22. Զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան աշխատանքներ է կազմակերպում.
23. Պաշտպանության նպատակով տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարման իրականացում.
24. Տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման մասնակցություն և դրանց իրագործման օժանդակում.
25. Ներգրավում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչությանը:


 

Տեղական ինքնակառավարման բաժին
Աշխ.ՏԻ եւ ՀԳՄ հարց. վարչ. ՏԻՄ եւ համայնք. ծառ. հարց. բաժն.վարիչ` Դավիթ Մխիթարյան

  էլ. փոստ

ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչ. ՀԳՄ ՏՍԳՀ բաժին
Աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍԳՀ բաժնի վարիչ` Աշոտ Մարդանյան

  էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-25 11:21:49