Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սամվել Ռուբենյան

Սամվել Ռուբենյան

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

Կենսագրություն

 Ծնվել է 1985թ. հունվարի 1-ին, գ. Հաղարծին

1991-1997թթ. սովորել է Հաղարծնի միջնակարգ դպրոցում
1998 – 2000թթ.սովորել է Դիլիջանի վարժարանում
2000-2001թթ. Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրով (FLEX) սովորել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքի Օուշեն Լեյքս ավագ դպրոցում
2001թ. ավարտել է Վանաձորի 12 դպրոցը (էքստեռն)
2008թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (Անգլերեն և քաղաքագիտություն։
2013 – 2016թթ. սովորել է Շանհայի համալսարանի՝ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագրում:

2003-2004թթ. աշխատել է ՎԻՍՏԱԱ Պլյուս ՍՊԸ - «Աջակցություն ՄԿՈւ ոլորտի բարեփոխման իրականացմանը», անգլերենի թարգմանիչ
2007-2008թթ. աշխատել է «Ավան Վիլլա Երևան» Թուֆենկյան հյուրանոց, ադմինիստրատոր
2008-2009թթ. աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչ
2009-2012թթ. աշխատել է ՎԻՍՏԱԱ Պլյուս ՍՊԸ, Հազարամյակի մարտահրավերներ – «Ջրից դեպի շուկա» ծրագիր, անգլերենի թարգմանիչ
2012-2013թթ. աշխատել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի օգնական
2016-2018թթ. «Սամվել Ռուբենյան» Ա/Ձ տնօրեն - գրավոր և բանավոր թարգմանություններ, մեդիախորհրդատվական և այլ ծառայությունների տրամադրում
2016-2018թթ. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ գործադիր տնօրեն
2018թ. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ
ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի 1481-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Գործառույթներ / իրավասություններ

ա) ղեկավարում է մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացվող առաջարկությունները մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի կամ պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ և համապատասխան եզրակացություններ ներկայացնում մարզպետին.

գ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների, ինչպես նաև մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ.

դ) մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումներից ստացած առաջարկությունների հիման վրա կազմում է մարզպետարանի գործունեության ամենամյա և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին համապատասխան մասով հաշվետվություններ, նախապատրաստում նյութեր մարզպետի գործունեության ընթացիկ հաշվետվության վերաբերյալ.

ե) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող և մարզին առնչվող հարցերը նրանց քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ.

զ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին` իր կողմից համակարգվող բնագավառներին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-01-17 10:09:45