Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կարեն Խուդավերդյան

Կարեն Խուդավերդյան

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+374 263) 3-23-56 /+374 263/4-18-08

Կենսագրություն

 Ծնվել է 1970 թվականի մարտի 24-ին Բերքաբեր գյուղում:
1987 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և 1993 թվականին ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը <<Ցածր ջերմաստիճանի ֆիզիկա և տեխնիկա>> մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1988-1989թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում:
1993-1995թ.թ. աշխատել է գազիֆիկացիայի և գազամատակարարման ձեռնարկության Իջևանի մասնաճյուղում որպես ինժեներ:
1995-2000թ.թ. աշխատանքային գործունեությունը շարունակել է <<Իջևանյան գորգեր>> ընկերությունում՝ աշխատելով հերթափոխի պետից մինչև արտադրության ղեկավար:
2000 թվականից աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում: N զորամասում եղել է ջոկի հրամանատար, վաշտի հրամանատար, ապա՝ավտոմոբիլային ծառայության պետ: 2008 թվականին արձակվել է ԶՈՒ պահեստազոր, զինվորական կոչումը՝ կապիտան:
ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի 892-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետի տեղակալը`

ա) ղեկավարում է մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից

 ներկայացվողառաջարկությունները մարզպետարանի` իր կողմից

 համակարգվող կառուցվածքայինստորաբաժանումների և դրանց                                                ղեկավարների աշխատանքի կամ պաշտոնինանհամապատասխանության                              վերաբերյալ և համապատասխան եզրակացություններ ներկայացնում մարզպետին.

գ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին                        մարզպետարանի` իր կողմիցհամակարգվող կառուցվածքային                   ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների,ինչպես                          նաև մարզային ենթակայության ձեռնարկությունների ու                           կազմակերպություններիղեկավարների պաշտոնի նշանակման                                 և պաշտոնից ազատման վերաբերյալ.

դ) մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային                                ստորաբաժանումներիցստացած առաջարկությունների հիման                          վրա կազմում է մարզպետարանի գործունեությանամենամյա                                            և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին համապատասխանմասով հաշվետվություններ,             նախապատրաստում նյութեր մարզպետի գործունեությանընթացիկ    հաշվետվության վերաբերյալ.

ե) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ           հանրապետական գործադիր      մարմինների իրավասությանը վերաբերող և մարզին առնչվող    հարցերը նրանցքննարկմանը ներկայացնելու վերաբերյալ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-01-17 10:09:45