Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Լեւոն Վանցյան

Լեւոն Վանցյան

Աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

էլ. փոստ

Կենսագրություն

 Վանցյան Լևոն Նորայրի, ծնվել է 1953թ. սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում
1977թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1977-1991թթ. աշխատել է Դիլիջանի բժշկական ուսումնարանում որպես բժիշկ-դասավանդող, պրակտիկայի ղեկավար, տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, բժիշկ-դասավանդող:
1991-2015թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ , Դիլիջանի առողջարարական բազայի տնօրեն և համատեղությամբ՝ բժիշկ
2016թ. հունվարի 25-ից՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ամուսնացած է ունի մեկ դուստր

 

Գործառույթներ / իրավասություններ

1. Իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
2. Կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը
3. Աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը
4. Աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին
5. Աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը
6. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմնի, մարզի բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողության իրականացում
7. Աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուն
8. Բնակարանի կարիք ունեցող փախստականների, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրում
9. Իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխան ությունը օրենսդրությանը:
10. Մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով
11. Աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին`բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,
12. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացում
13. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացում
14. Մարզի ԱԱՊ համակարգում հավաքագրված բնակչության մարզային ավտոմատացված ռեգիստրի (բազայի) ստեղծում և թարմացում
15. Բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացի կազմակերպում
16. Մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացում և համակարգում, աջակցություն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս
17. Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացի կազմակերպում և վերահսկում
18. Բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքների իրականացում
19. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրություն
20. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրելու կարգի և չափի ապահովում: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրություն
21. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրելու կարգի և չափի ապահովում
22. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց իրավունքի իրականացման ապահովում: Աջակցություն կենսաթոշակի իրավունքից օգտվելու հարցում

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 14:16:13