Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գրիշա Բադալյան

Գրիշա Բադալյան

Վարչության պետ

Կենսագրություն

Բադալյան Գրիշա Նիկոլայի

 

Կենսագրություն

Ծնվել է 1956թ.  հունիսի 2-ին Իջևան քաղաքում:

1987թ. ավարտել  է   Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը  և ստացել է ինժեներ-շինարարի որակավորում:

1977-1978թթ. Շինարարություն N 51, բանվոր

1978-1982թթ. Տնային կառավարչություն, տեխնիկ

1982-1986թթ. Իջևանի գազտնտեսության միջշրջանային արտադրաշահագործման վարչություն, ավագ ինժեներ

1986-1993թթ. ՎՎԾ վթարավերականգնման ծառայություն, ծառայության պետի տեղակալ

1993-1995թթ. “Հայգազ” ԱՄ մասնագիտացված արտադրական վարչություն “Անտրկոտ”  միջշրջանային ծառայության, պետ

1995-1997թթ. “Տորք” արտադրական  կոոպերատիվ, բրիգադիր-շինարար

1997-2002թթ. “Նաիրի” արտադրական ձեռնարկություն, նախագահ

2002-2014թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչություն,  գլխավոր մասնագետ

2014թ. նոյեմբերի  3-ից ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

1.Սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.
2. Սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն, մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
3. Եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
4. Իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
5. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը.
6. Ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն.
7. Կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
8. Կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը.
9. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ.
10. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության /քանդման/ թույլտվություններ.
11. Իրականացվում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթներ.
12. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կատարում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.
13. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
14. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
15. Ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողությունը.
16. Մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
17. Վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
18. Վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
19. Քաղաքաշինության բնագավառում անցկացնում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումներ.
20. Ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացնում տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա.
21. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում իրականացնում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին.
22. Իրականացնում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը.
23. Նպատակահարմարության հարցը քննարկելուց հետո կայացվում են մարզպետի որոշումներ Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման վերաբերյալ.
24. Մինչ կառուցապատումն ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագծի համապատասխան` շինարարության թույլտվության ստացումը.
25. Կազմակերպում է ՀՀ պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը.
26. Մասնակցում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացվում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ.
27. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը, որից հետո իրականացնում է նախագծի համաձայնեցնումը.
28. Իրականացնում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ: Առանձին դեպքերում հանդիսանում է նախագծային փաստաթղթերի մշակման պատվիրատու.
29. Իրականացվում է բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
30. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում իրականացում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
31. Կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
32. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը.
33. Մասնակցում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին.
34. Տրվում է տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվություն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա.
35. Վերահսկողություն է իրականացնում մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա.
36. Իրականացնում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցանբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը.
37. Աջակցում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը.
38. Համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը.
39. Համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար ներկայացնում է դրանց օրինականացման կամ մերժման որոշման նախագիծ.
40. Ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը.
41. կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
42. կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների ,կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
43. Իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար առաջարկություններ ներկայացնել.
44. Իր իրավասության սահմաններում տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
45. Իրականացնում է պատվիրատուի գործառույթներ բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով.
46. Ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպում և ընդունում.
47. Պետական ճանապարհային մարմինը մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրերը.
48. Ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով, մարզպետի որոշմամբ պայմանագրեր է կնքում փոխադրող կազմակերպությունների հետ.
49. Միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցում է լիազոր մարմնի հետ.
50. Նախապատրաստում է ներամարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքը, ինչպես նաև կատարում է ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրում, հաշվետվությունների ընդունում և ամփոփում.
51. Հսկողություն է իրականացվում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ.
52. Մասնակցում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքներին.
53. Իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի գործառույթներ մարզային ավտոճանապարհներին վերաբերվող մասով.
54. Կազմակերպում է մարզային ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրության և դրանց դասակարգման աշխատանքներն ըստ գործող կարգի.
55. Պարբերաբար տեղեկություններ է հավաքագրում եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին.
56. Մասնակցում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
57. Պարբերական հսկողություն է իրականացնում մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ, գրանցումներ կատարում թերությունների մատյաններում.
58. Կազմակերպում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
59. Կազմակերպում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքները.
60. Կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումը ու շահագործումը.
61. Ապահովում է ուսումնական հաստատությունների շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.
62. Կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը ,պահպանումն ու շահագործումը.
63. Գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացում.
Վերահսկողություն է իրականացնում՝ համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի իրականացման նկատմամբ

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-21 17:35:11