Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կարեն Նազարյան

Կարեն Նազարյան

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ

(+374 263) 3-23-56 +374 263 4 10 37

Կենսագրություն

Ծնվել է 1977թ. հունիսի 28-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի “Տնտեսական ինֆորմատիկա և ԿԱԱ” ֆակուլտետը, ունի ինժեներ-տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեությունը
22.04.1999-28.07.2007թթ. Բերդավանի միջ. դպրոց, ուսուցիչ
01.09.2007-30.11.2008թթ. “Երևակ” ՀԿ, ուսումնական կենտրոնի տնօրեն
01.12.2008-18.02.2010թթ. “Բագրատաշենի մաքսային պահեստ” ՍՊԸ, տնօրեն
18.02.2010-23.07.2014թթ. “Կողբի թիվ 2 միջինակարգ դպրոց” ՊՈԱԿ, տնօրեն
23.07.2014-09.10.2014թթ. ՀՀ Տավուշի մարզպետարան, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար
09.10.2014թ. ՀՀ Տավուշի մարզպետարան, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Ամուսնացած է, ունի 2 որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

1) Կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն.
2) Կազմակերպում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքները.
3) Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.
4) Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
5) Համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.
6) Մասնակցում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը.
7) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական , ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւնների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը:
8) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ.
9) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումը ու շահագործումը.
10) համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.
11) Ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը մարզում.
12) Ապահովում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանումը, տարածումը և զարգացումը.
13) Համակարգում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեությունը.
14) Համակարգում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները.
15) Հսկողության է իրականացնում մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ, ապահովում հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը.
16) Համակարգում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների ¥մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ¤ գործունեությունը.
17) Աջակցություն է ցուցաբերում մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով.
18) Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեության համակարգում.
19) Մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների կազմակերպում և անցկացում, մասնակցություն մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը .
20) Մարզական կարգերի և կոչումների շնորհման համար կազմում և ներկայացնում է միջնորդագրերի նախագծեր.
21) Կազմակերպում և անց է կացնում ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումներ.
22) Վերահսկողություն է սահմանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ՙֆիզիկական կուլտուրա՚ առարկայի դասավանդման վիճակի վրա .
23) Ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն ոււսումնական և մշակութային կրթական հաստատություններին.
24) Աջակցություն է ցուցաբերում համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում.
25) Ապահովում է ուսումնական հաստատությունների շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.
26) Հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման ապահովում.
27) Համադասում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը:
28) "Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում" ծրագրի շրջանակներում մարզ գործուղված ուսուցիչների հաշվառում և ֆինանսավորում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 14:16:13