Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Լեւոն   Սարգսյան

Լեւոն Սարգսյան

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+374 263) 3-23-56 (+374 263) 4 22 15

Կենսագրություն

Ծնվել է 1963թ. մայիսի 29-ին, Իջևան քաղաքում:

1980թ. ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1980-1981թթ. աշխատել է Իջևանի թիվ 5 ճանշին վարչությունում, որպես բանվոր:

1981-1986թթ. ԵրՊի ուսանող:

1986թ. ավարտել է ԵրՊԻ-ի ինժեներա-շինարարական ֆակուլտետը, ստացել ինժեներ-շինարարի որակավորում (մասնագիտությունը՝ ջերմագազամատակարարում եւ օդափոխություն):

1986-1989թթ. աշխատել է Իջևանի գազի միջշրջանային վարչությունում, որպես լաբորատորիայի վարիչ:

1989-1991թթ. “Իզիսկատել” նախագծային կոոպերատիվ գեոդեզիական խմբի ղեկավար:

1991թ. “Պաշար” շինարարական նյութերի արտադրական կոոպերատիվի տեղամասի պետ:

1991-1995թթ. աշխատել է Իջևանի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնում, որպես գլխավոր ինժեներ:

1995-1996թթ. աշխատել է Իջևանի ջերմամատակարարում արտադրական պետական ձեռնարկությունում, որպես տնօրեն:

1996-1997թթ. աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետարանում, որպես բաժնի վարիչ:

1997-1999թթ. եղել է Իջևանի քաղաքապետի տեղակալ:

1999թ. Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

1999թ. ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական

1999-2000թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանում, որպես ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ:

2000թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետի թիվ 589 որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ:

2007թ. Պարգևատրվել է <Ֆրիտյոֆ Նանսեն> ոսկյա հուշամեդալով:
2009թ. Պարգևատրվել է <Մայրական երախտագիտության> մեդալով:
2011թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <Անանիա Շիրակացի> մեդալով:
2011թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <Վազգեն Սարգսյան> մեդալով:
2011թ. Պարգևատրվել է <Սևքարեցի Սաքո> մեդալով:
2015թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <Մարշալ Բաղրամյան> մեդալով:

Զինապարտ է, ավագ լեյտենանտ:

ՀՀԿ անդամ 1997թ.-ից, ԵԿՄ անդամ: ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա և 2 թոռ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաuտանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ:

Մարզպետի տեղակալը`

ա) ղեկավարում է մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացվող առաջարկությունները մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի կամ պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ և համապատասխան եզրակացություններ ներկայացնում մարզպետին.

գ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների, ինչպես նաև մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ.

դ) մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումներից ստացած առաջարկությունների հիման վրա կազմում է մարզպետարանի գործունեության ամենամյա և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին համապատասխան մասով հաշվետվություններ, նախապատրաստում նյութեր մարզպետի գործունեության ընթացիկ հաշվետվության վերաբերյալ.

ե) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող և մարզին առնչվող հարցերը նրանց քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ.

զ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին` իր կողմից համակարգվող բնագավառներին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-21 17:35:11