Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հովիկ Աբովյան

Հովիկ Աբովյան

ՀՀ Տավուշի մարզպետ

էլ. փոստ

(+374 263) 3-23-56 +(374) 263 4 00 45

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1964 թ. 1 հունիսի, Նոյեմբերյանի շրջան, գ. Կողբ

Կրթություն
1986-1991թթ.- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ

Աշխատանքային գործունեություն
1985 թ. - Նոյեմբերյանի ավտոտնտեսություն` շինարարության բանվոր
1991-1993 թթ.- Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ
1993-1994 թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն` Նոյեմբերյանի հարկային տեսչության տեսուչ
1994-1998 թթ.- ՀՀ մաքսային վարչություն` ԳՏՄ Բագրատաշենի մաքսային տեսուչ, մաքսակետի պետի տեղակալ, պետ
1998-2001 թթ.- ՀՀ պետական եկամուտների նախարարություն` ՇՏՄ Բավրայի մաքսակետի պետ, Բագրատաշենի մաքսակետի պետ, Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետի պետ
1999թ.-ից- «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով` քարտուղար
2002 -2007թթ.-ԱԺ պատգամավոր , ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2007-2009թթ.-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն` Բագրատաշենի մաքսակետի պետ
2009-2014թթ.- Գուգարքի մաքսատան պետ
2014 թ. մայիսի 15-ից` ՀՀ Տավուշի մարզպետ

Այլ տվյալներ
Զինապարտ է: Մաքսային ծառայության գնդապետ է: Պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալով և պատվոգրով (1998 թ.):

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Հայաuտանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով, ՀՀ Նախագահի ՆՀ-728 հրամանագրով և այլ իրավական ակտերով։

Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը։
Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը։ Մարզպետը հաշվետու և պատաuխանատու է կառավարության առջև։

Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։

Մարզպետը, oրենuդրությամբ իրեն վերապահված իրավաuության uահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում.

Ֆինանսների բնագավառում մարզպետը`
- սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
- տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
- սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.
- աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում մարզպետը`
- սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.
- սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
- եզրակացություն է տալիս հանրապետական տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
- իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
- համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը.
- կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
- կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը:

Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում մարզպետը`
- կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
- կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:

Գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում մարզպետը`
- օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը.
- համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է պատվիրատուի գործառույթներ.
- վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանումը.
- մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով ներկայացնում է կառավարության հաստատմանը.
- օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
- օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը.
- օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ.
- իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
- համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
- համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
- աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
- համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
- համակարգում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը:

Կրթության բնագավառում մարզպետը`
- կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգերի.
- կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

Առողջապահության բնագավառում մարզպետը`
իրագործում է պետական առողջապահական ծրագրերը,կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
- մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
- աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
- կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետը`
- իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
- կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.
- աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
- աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
- կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
- աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
- աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը:

Մշակույթի և սպորտի բնագավառներում մարզպետը`
- կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
- իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
- կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
- համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում մարզպետը`
- մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
- մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
- աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
- համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:
• Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում մարզպետը`
- միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Մարզպետը մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել`
- տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
- ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.
- ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.
- համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:

Մարզպետը հանդիսանում է մարզի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար:
Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:
Մարզպետը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին:
Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ, մարզպետը անց է կացնում հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Մարզպետը իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել`
- մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
- տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

Մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետն օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:
Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման և ազատման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է մարզպետին:
Մարզպետը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիս հետո: Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում մարզպետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում մարզպետին տեղեկացնում արդյունքների մասին: Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում մարզպետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար:

Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`
- համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
- ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
- լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.
- ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-21 17:35:11