Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կարեն Իսկանդարյան

Կարեն Իսկանդարյան

Քարտուղարության պետ

էլ. փոստ

(+374 263) 3-23-56 (+374) 263 4 19 30

Կենսագրություն

 Ծնվել է 1986 թվականի հունվարի 20-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
1992-2002թթ. Սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջն. դպրոցը:
2003-2007թթ. Սովորել և ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» (իրավունքի հիմունքներ) բաժինը:
2004-2007թթ. ԵՊՀ ԻՄ-ի Ուսանողական խորհրդի նախագահ:
2007-2009 թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրա, Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոն:
2008-2009 թթ. Քաղաքագիտության դասընթաց լրատվամիոցների Կովկասյան ինստիտուտ
2009-2011թթ. ՀՀ ԶՈՒ ծառայություն:
2009 թ. Արմավիրի 60925 ուսումնական բրիգադա
2010-2011թթ. Ագարակի 50869 մոտոհրաձգային գնդի սերժանտական խորհրդի նախագահ:
2013թ. մարտից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի օգնական:
2014թ. հոկտեմբերից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական:
2016թ. մայիսի 31-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

 

Գործառույթներ / իրավասություններ

1.ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին Մարզպետի մասնակցությունը, ինչպես նաև Մարզպետարանի աշխատակազմի գործունեության արդյունավետությունը.
խմբագրում է քարտուղարությունում համապատասխանաբար առանձին մատյաններում նախապես գրանցված Մարզպետի որոշումների ու կարգադրությունների նախագծերը.
1. Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը նախապատրաստելիս հետևում է, որ Մարզպետին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն խմբագրված և Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, քարտուղարության պետի, նախագիծը ներկայացնող և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների, իսկ ֆինանսական բնույթի հարցեր պարունակող նախագծերը` նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի հետ համաձայնեցված նախագծեր.
2. ապահովում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի Մարզպետարանի գործավարության կարգով սահմանված ժամկետում նախապատրաստումը և Աշխատակազմի ղեկավարին ներկայացումը.
3. Մարզպետարանի գործավարության կարգով նախատեսված համապատասխան նյութերը զետեղելու նպատակով Մարզպետի յուրաքանչյուր որոշման և կարգադրության համար կազմում է գործ.
4. կատարում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների պատճենահանումը և առաքումը` համաձայն նախագիծը ներկայացնողի կողմից նշված հասցեատերերի ցանկի.
5. տրամադրում է Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին` Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղակայելու համար.
6. Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները, նրանց կողմից ստորագրվելուց հետո, քաղվածքների ձևով կամ համակարգչային ցանցով (առկայության դեպքում) ուղարկում է հասցեատերերին.
7. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հետ համատեղ կատարում է մարզխորհրդի նիստերի սպասարկման օրակարգի նախապատրաստման աշխատանքներ.
8. իրականացնում է մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը.
9. ընդունում և գրանցում է Աշխատակազմում մուտք եղած ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը` համապատասխան մտից մատյանում և ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), իսկ քաղաքացիների դիմումները` առանձին գրանցամատյանում.
10. իրավական բնույթի հարցեր պարունակող ելից գրությունների նախագծերը համաձայնեցնում է Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, իսկ ֆինանսական բնույթի հարցեր պարունակողները` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի հետ.
11. գրանցում է Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պաշտոնական մարմիններից ստացված թղթակցությունները և հանձնում Աշխատակազմի ղեկավարին անմիջապես` Մարզպետին արտահերթ զեկուցելու համար.
12. ստացված փաստաթղթերը Մարզպետի կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաքում է հասցեատերերին.
13. օրենքով սահմանված կարգով ոչնչացնում է անստորագիր նամակները.
14. վերահսկողություն է իրականացնում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման ընթացքի նկատմամբ.
15. գրանցում է ձևաթղթերի վրա տպագրված և ստորագրված գրությունները համապատասխան ելից մատյանում և առաքում հասցեատերերին.
16. ապարատածրագրային միջոցներով (առկայության դեպքում), զուգահեռ նաև մատյանների օգնությամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված գրությունների, այլ պաշտոնական գրությունների, Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների նկատմամբ.
17. Աշխատակազմի արխիվ է հանձնում մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա նախորդ տարվա գործավարական բոլոր փաստաթղթերը, Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը, մարզխորհրդի նիստերի, Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունները` դրանք սահմանված կարգով մշակելուց հետո.
18. նախապատրաստում է Մարզպետարանի փաստաթղթերը` հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար.
19. կատարում է Մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
20. ապահովում է Մարզպետարանում գործավարության ճշգրիտ վարումը.
21. քննարկում է քարտուղարությանը մակագրված քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, դրանց վերաբերյալ կատարում վերլուծական առաջարկություններ.
22. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները օպերատիվ և արդյունավետ քննարկելու ու օրենսդրությանը համապատասխան հնարավոր լուծումներ տալու նպատակով Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կարգին համապատասխան կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը Մարզպետի մոտ.
23. ապահովում է ընդունելության ընացքում բարձրացված հարցերի քննարկման արդյունքների մասին ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության հրապարակումը.
24. յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը Մարզպետին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` Մարզպետարանում ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների մասին.
25. Մարզպետարանում փաստաթղթաշրջանառության ծավալի հաշվառումը և փաստաթղթահոսքի վերլուծության արդյունավետությունը, փաստաթղթերի պահանջների կատարումից հետո, ըստ բովանդակության և տեսակի պահպանումն ապահովելու նպատակով նախապատրաստում և սահմանված կարգով Մարզպետի հաստատմանն է ներկայացնում Մարզպետարանի գործերի անվանացանկը.
26. ապահովում է վարչական վարույթին առնչվող և Մարզպետարանի իրավասության մեջ չմտնող դիմումները օրենսդրությամբ սահմանված ժամկետում իրավասու վարչական մարմնին վերահասցեագրելու և այդ մասին դիմողին ծանուցելու աշխատանքների կազմակերպումը.
27. կազմում է Մարզպետարանի վարույթ հարուցված վարչական գործերի ժամանակագրական, առարկայական, ինչպես նաև վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները.
28. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Մարզպետի ընդունարանում կազմակերպում է հերթապահություն.
29. նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
30. նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում ընթացիկ և տարեկան հաշվետվություններ` քարտուղարության կատարած աշխատանքների վերաբերյալ.
31. նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
32. ապահովում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
33. հետևում է Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակին, առաջարկություններ է ներկայացնում շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար.
34. ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
35. Աշխատակազմի աշխատողներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով.
36. իրականացնում է մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
37. իրականացնում է Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ, Մարզպետի որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ
38. Իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու համար.
39. օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկում է քաղաքացիների առաջարկությունները« դիմումները եւ բողոքները, պատասխանում դրանց եւ ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ.
40. Իրականացնում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանի վարում: Արխիվային փաստաթղթերի հանձնում պետական արխիվ: Մարզպետարանի արխիվ հանձնում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, մարզպետի որոշումների և կարգադրությունների օրինակները.
41. Իրականացնում է մարզպետարանում ստացված թղթակցությունների ընդունումը, գրանցումը և ընթացք տալը:
42. Ապահովում է մարզի խորհրդի նիստի արձանագրումը:
43. Իրականացնում է գրավոր հարցումների գործավարություն քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին.
44. Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12