Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

25.11.2022

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, քննարվող հարցերին առնչվող ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցությանը քննարկվել է մարզի համայնքների 2022 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականների հարցը նոյեմբերի 24-ի դրությամբ։ Համայնքների ղեկավարներին առաջարկվել է մինչև տարեվերջ հարյուր տոկոսով ապահովել 2022 թվականի տեղական բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրումը։
Խորհրդակցությանը անդրադարձ է եղել նաև սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, որակի, թերությունների ու ծավալների, ինչպես նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ապահովման հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03