Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթաց

17.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 17-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է 6 ակադեմիական ժամ տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացը։

Այն կազմակերպվել էր ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ և նախատեսված էր մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով, գյուղատնտեսության և բնապահպանության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև մարզի համայնքային ծառայողների համար:

Դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով:

Մանրամասները՝ այստեղ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-06 09:30:55