Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

02.09.2013

Այս տարի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկեց սեպտեմբերի 2-ին: Ուսումնական տարվա առաջին օրը դպրոցականների համար սկսվեց տոնական տրամադրությամբ, ծաղիկներով ու ժպիտներով: Օրն առանձնահատուկ էր հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի շեմից, նստում դպրոցական նստարանին և շփվում առաջին ուսուցչի հետ: Տոնական օրվա տրամադրությունները դպրոցականների հետ կիսեցին ու նոր ուսումնական տարվա առթիվ երեխաներին շնորհավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանն ու Վահե Վարդապետյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ այցելելով մարզի տարբեր դպրոցներ: Մարզպետը եղավ Կողբի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում, Լևոն Սարգսյանն այցելեց Նոյեմբերյանի, իսկ Վահե Վարդապետյանը՝ Հաղարծնի և Թեղուտի դպրոցներ:
Նոր ուսումնական տարում դպրոցականների առջև իրենց դռները բացեցին Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցներ, որոնցից 4-ը՝ ավագ: Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող 77 հանրակրթական դպրոցներից 23-ը հիմնական դպրոցներ են, 54-ը՝ միջնակարգ: Դպրոցներում սովորողների ընդհանուր թիվը սեպտեմբերի 1-ի տվյալներով 15062 է, առաջին դասարանցիների թիվը կազմում է 1630, որը շուրջ 80-ով գերազանցում է անցած տարվա թվաքանակը: Նշենք, որ նոր ուսումնական տարին մարզի 18 դպրոց դիմավորել է ամբողջովին վերանորագված, 34 դպրոց էլ` մասնակի վերանորոգված դպրոցական շենքերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57